Եթե Իրանի ենթակառուցվածքներին նորից հարված հասցվի, պատասխանը կստանա Իսրայելը. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ
10/07/2026 18:37

Եթե Իրանի ենթակառուցվածքներին նորից հարված հասցվի, պատասխանը կստանա Իսրայելը. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ

Իր ենթակառուցվածքների վրա հարձակման դեպքում Իրանը կհարվածի Իսրայելում գտնվող թիրախներին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամադ-Բաղեր Զոլղադր, հաղորդում է IRNA-ն։

«Ենթակառուցվածքների վրա հարձակումներին կհետևի պատասխան հարված, և սիոնիստական ​​վարչակարգին չի հաջողվի պաշտպանվել մեր մարտիկների պատասխան գործողություններից»,- մասնավորապես, ասել է նա։

Ավելի վաղ Իրանի իշխանությունները զգուշացրել էին, որ կշարունակեն տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածները, եթե ամերիկյան կողմից գրոհները չդադարեն։

Հուլիսի 8-ին ԱՄՆ սկսել էր հարվածներ հասցնել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում լցանավերի վրա իրական կողմի  իրականացրած հարձակումներին։ Սրան ի պատասխան՝ Իրանի զինված ուժերը հարվածներ հասցրին Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկյան թիրախներին,  սակայն Իսրայելի վրա հարձակումների մասին տեղեկություններ չկային։

The New York Times-ի տեղեկություններով, այժմ Կատարը բանակցություններ է վարում Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու նպատակով։

Եթե Իրանի ենթակառուցվածքներին նորից հարված հասցվի, պատասխանը կստանա Իսրայելը. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդ