.jpg)
Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշումը՝ քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումն է. Մարիաննա Ղահրամանյան
Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշումը հերթական անհամաչափ և դատապարտելի քայլն է, քաղաքական դրդապատճառներով հերթական հետապնդումը։ Այդ մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
Օրվա իշխանությունը կալանքը վաղուց դարձրել է պատժիչ միջոց ու առանց վարանելու այն կիրառեց անչափահաս երեխա ունեցող կին գործչի նկատմամբ, նշել է նա։
Նշենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորել են՝ երկու ամիս ժամկետով։ Տեղեկությունը լրատվամիջոցներին Քննչական կոմիտեից են հայտնել։
Արեգնազ Մանուկյանին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան իրավապահները մուտք էին գործել Մանուկյանի բնակարան՝ խուզարկության, ապա նրան ձերբակալել էին։
Ավելի ուշ ՔԿ-ից հայտնեցին. «Քրեական վարույթի շրջանակում Ա.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը)»: