«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են
10/07/2026 08:36

«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Հայաստանը լքել էր Վալոդյա Գրիգորյանի սպա­նությունից 10 օր առաջ, այժմ մեղադրյալի աթոռին են նրա ազգական Նարեկ Օհանյանը և սպանության մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանը։

Մեր տեղեկություններով՝ Մհեր Ախտոյանի մայրը նույնպես ամուսնու և որդու հետ մեկնել էր արտերկիր, ըստ բարեկամների` նա ՀՀ է վերադառնում առանց ամուսնու և որդու։ ՀՀ իրավապահները չգիտեն, թե ինչ է կատարվել դրսում: Քննչական կոմիտեից ասացին, որ Ախտոյանների «անհետանալու» հետ կապված վարույթ չկա»։

«Հրապարակ». Մերձավանի նախկին ՔՊ-ական ղեկավար Մհեր Ախտոյանը և հայրը արտերկրում անհետացել են