Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել. Աբրահամյան
11/07/2026 09:56

Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել. Աբրահամյան

Նախընտրական և հետընտրական փուլերում այնքան մարդ են բռնել, որ միանգամից չենք էլ ֆիքսում, թե ում և երբ են կալանավորել, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Պարզվում է՝ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ևս կալանավորված է։ Թե ինչու՝ ոչ ոք չգիտի։

Երևի բոլորի «պատճառաբանության» հիմքում մեկ բան է դրված՝ ռեժիմին պետք է եղել, կալանավորել են։

Երևի իշխանությունն ինքն էլ արդեն բռնվածների հաշիվը կորցրել է, բայց դա չի խանգարում ապօրինությունների շարքը շարունակել»։