«Մարդիկ կտեսնեն՝ փոխելու ենք». «Ուժեղ Հայաստան»-ը Մասիս համայնքում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ (Տեսանյութ)
11/07/2026 18:57

«Մարդիկ կտեսնեն՝ փոխելու ենք». «Ուժեղ Հայաստան»-ը Մասիս համայնքում հանդիպումներ է անցկացրել բնակիչների հետ (Տեսանյութ)

Շարունակվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Մասիս համայնք. նրանք եղել են Նիզամի և Սիս բնակավայրերում, բնակիչներին խնդրել  բարձրաձայնել այն հարցերը, որոնք նրանց ամենից շատ են հուզում։

Գերակշռել են սոցիալական խնդիրները, բնակիչները դժգոհել են նաև, որ բերքը չեն կարողանում իրացնել.

«Գյուղացին դրանով է ապրում, մեր բյուջեն էլ դրանով է լցվում»,- ասել են տեղի ֆերմերները՝ շեշտելով՝ սրտացավ ղեկավար է պետք երկրին։

Բնակիչների հետ հանդիպմանը  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է.«Աշխատելու ենք, ժողովրդի համար իրական ծրագրեր ենք իրականացնելու, որ մարդիկ տեսնեն՝ այս իրականությունը փոխելու ենք»։