Թրամփն ու Գրեհեմը տարաձայնություններ ունեին. սենատորը մահացել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո
12/07/2026 20:06

Թրամփն ու Գրեհեմը տարաձայնություններ ունեին. սենատորը մահացել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չէր կիսում երեկ մահացած սենատոր Լինդսի Գրեհեմի մոտեցումները Ուկրաինայի հակամարտության շուրջ։ Թրամփն ասել է, որ ի տարբերություն Գրեհեմի, ինքը հանդես էր գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին։

«Մենք որոշակի տարաձայնություններ ունեինք։ Ես ուզում էի, որ Ուկրաինայում պատերազմը շատ շուտ ավարտվի։ Նա ավելի շատ հակված էր նրան, որ հակամարտությունը շարունակվի։ Անկեղծ ասած, նա շատ «մարտական» էր տրամադրված այդ հարցում»,- մասնավորապես, ասել է Դոնալդ Թրամփը՝ CNN-ի եթերում։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ սենատոր Գրեհեմն իր հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո է մահացել։ Թրամի խոսքով՝ սենատորն իր հետ զրույցում դժգոհել է, որ հոգնածություն է զգում, պատճառը վերջերս նրա կատարած այցն էր՝ Ուկրաինա։

«Նա նոր էր վերադարձել Ուկրաինայից։ Ասում էր, որ հոգնել է, քանի որ երկար տարածություն է կտրել, անցել, իսկ մնացած առումներով՝ ամեն ինչ նորմալ էր։ Ենթադրում եմ, որ մեր հեռախոսազրույցը տեղի է ունեցել նրա մահվանից շատ կարճ ժամանակ առաջ, քանի որ նա ինձ զանգահարել է մոտավորապես 18։30-ին, իսկ բժիշկները նրան այցելել են մի փոքր ավելի ուշ, մեր զրույցից հետո»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք՝ 71-մյա սենատոր Գրեհեմը հուլիսի 11-ին է մահացել։ Նա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու նախաձեռնության համահեղինակներից էր։
 

Թրամփն ու Գրեհեմը տարաձայնություններ ունեին. սենատորը մահացել է ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազրույցից հետո