Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքում
12/07/2026 18:44

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքում

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 3 մեքենա՝ «Tesla»-ն և 2 «Nissan Rogue»-ները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
 
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքում