Ջրափրկարարները Սևանա լճում օգնության են հասել շրջված ջրային մոտոցիկլետների վարորդներին
13/07/2026 11:09

Ջրափրկարարները Սևանա լճում օգնության են հասել շրջված ջրային մոտոցիկլետների վարորդներին

Հուլիսի 12-ին Սևանա լճի հանրային լողափերում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են ափից տարբեր հեռավորությունների վրա շրջված ջրային մոտոցիկլետներ։

Ջրափրկարարների օպերատիվ արձագանքի շնորհիվ բոլոր քաղաքացիներն անվտանգ դուրս են բերվել ափ։