.png)
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի և «Toyota»-ի վրա
Այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցի 7 հասցեի դիմաց ծառի մի հատված կոտրվել է, ընկել ավտոմեքենաների վրա և փակել է երթևեկելի գոտին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն կոտրված ծառի այդ հատվածն ընկել է կայանված «Volkswagen» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։