Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14/07/2026 17:18

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։ Կատարվում են կողնակների լրացման, կողային առուների կառուցման աշխատանքներ։ Նշված աշխատանքների ավարտից հետո ճանապարհը կգծանշվի, կկահավորվի։

Շինաշխատանքները մեկնարկել էին անցած տարի, հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ ճանապարհի 9.5կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է