Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարը ՊՆ էր եկել
14/07/2026 21:48

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարը ՊՆ էր եկել

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել՝ նշելով.

«Հուլիսի 14-ին պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին:

Արման Սարգսյանը շնորհավորել է Սատու Կոյվուին Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը վերաբերող հարցեր»։

 

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավարը ՊՆ էր եկել