Ռուսաստանը խիստ մտահոգված է Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ
14/07/2026 20:00

Ռուսաստանը խիստ մտահոգված է Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ

Ռուսաստանը խիստ մտահոգված է Իրանի դեմ ծավալվող ռազմական գործողությունների նոր փուլի կապակցությամբ, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։

Ինչպես հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից, Լյուբինսկին հանդիպում է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների վարչության գլխավոր տնօրեն Համիդ Ահմադիի հետ։

«Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել Իրանի շուրջ ծավալվող զարգացումների և, ի մասնավորի, ռազմական գործողությունների նոր փուլի կապակցությամբ»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանը խիստ մտահոգված է Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ