.jpg)
Մեկ օրում բացահայտվել է 144 հանցագործություն, ՃՏՊ-ներից 2 մարդ է զոհվել
ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ վերջին մեկ օրում բացահայտվել է 144 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված հանցագործություններից 51-ը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված, կասեցված կամ իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելուն։ Արձանագրվել է նաև 13 խարդախության, 11-ական՝ մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության, 8 անձնական ունեցվածքի գողության, 6 հոգեկան ներգործության և մի շարք այլ հանցագործությունների դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 5 դեպք, հայտնաբերվել է 4 հետախուզվող, ինչպես նաև գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է նաև 21 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 35-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։