Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն Ջոտտոյի արվեստանոց-թանգարան
15/07/2026 16:45

Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն Ջոտտոյի արվեստանոց-թանգարան

Քրեակատարողական ծառայությունը, շարունակելով ազատազրկված անձանց հանրային մշակութային կյանքին մասնակից դարձնելու նախաձեռնությունները, կազմակերպել էր առցանց այցելություն հայ անվանի նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան։

Թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը մասնակիցներին ներկայացրել է նկարչի հարուստ ստեղծագործական ժառանգությունը, հուշագրային նյութերը և անձնական իրերը։

Առցանց շրջայցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թանգարանում ներկայացված «Արվեստով միեղեն․ Երվանդ և Մելինե Քոչարներ» խորագրով բացառիկ ցուցահանդեսին, որը նվիրված է հանճարեղ Երվանդ Քոչարի փարիզյան ստեղծագործական շրջանին և բացահայտում է նաև նրա ու Մելինե Քոչարի ստեղծագործական համագործակցության, անձնական կյանքի դրամատիկ պատմությունը։

Ազատազրկված անձանց համար կազմակերպվել է առցանց այցելություն Ջոտտոյի արվեստանոց-թանգարան