«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել
15/07/2026 19:43

«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել

Իրանի բանակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով՝ պատասխան կհասցնեն ԱՄՆ-ին։ Այսօր առավոտյան Իրանի հարավարևելյան շրջաններին  հասցրած հարվածների հետևանքով իրանցի 7 զինծառայող էր զոհվել։

«Իրանի բանակը, այլ զինված ուժերի աջակցությամբ, վճռական պատասխան կտա Միացյալ Նահանգների կողմից իրականացվող ագրեսիային»,- բանակի հայտարարությունն է մեջբերել Իրանի պետական հեռուստատեսությունը։

Ավելի վաղ Իրանի ԶՈՒ հաղորդել էր, որ ամերիկյան կողմը 13 հրթիռ է արձակել՝ հարվածներ հասցնելով Բեմպուրում Իրանի զինվորականների տեղակայման վայրերին, ինչի հետևանքով 7 զինվորականներ զոհվել են։

 

«Կպատասխանենք ագրեսիային». Իրանի բանակը ԱՄՆ-ին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել