.png)
«88»-ում հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում (Տեսանյութ)
Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։
Մասնավորապես՝
🔹 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
🔹 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
🔹 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
🔹 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
🔹 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
«Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ», - հայտնում են քաղաքապետարանից: