.png)
«Ուժեղ Հայաստան»-ը իրականացնում է նախընտրական խոստումները. բնակարան՝ 5-րդ երեխան ունեցած ընտանիքներին (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Լոռու մարզի տարբեր համայնքներ են այցելել, եղել են Ստեփանավանում, Գյուլագարակում, Ագարակում, Կուրթանում։ Ինչպես այս, այնպես էլ այլ համայնքներում «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է իրականացնել իր նախընտրական ծրագրերը։
Ինչպես «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն է հայտարարել, աջակցելու են այն ընտանիքներին, որոնք 5-րդ երեխան են ունեցել։
«Ստեփանավանի, Գյուլագարակի, Տաշիրի տարածաշրջաններում ապրող ընտանիքներում 5-րդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը բնակարան նվեր կստանա»,- ասել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում