«Հրապարակ». Ինչն է Աղբերք-Ճամբարակ ճանապարհահատվածի քանդվելու պատճառը
15/07/2026 08:44

«Հրապարակ». Ինչն է Աղբերք-Ճամբարակ ճանապարհահատվածի քանդվելու պատճառը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևան-Ճամբարակ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերք-Ճամբարակ հատվածում՝ մայրուղու մոտ 250 գծամետրն ամբողջությամբ քանդված է։ Այդ տեղանքում ավտոմեքենաները շատ դանդաղ են շարժվում, վարորդները վախենում են, որ կվնասեն իրենց մեքենաները։

Հայտնի չէ, թե ինչն է քանդվելու պատճառը, գուցե՝ հողի սողանքը։ Ավտոճանապարհը շատ բանուկ է, այդ ճանապարհով է անցնում Բերդ համայնքից Երևան, մայրաքաղաքից Բերդ մեկնողների բացարձակ մեծամասնությունը, երբ երթևեկում են Բերդ-Նավուր-Թթուջուր-Ճամբարակ-Երևան երթուղով։ Քանդված հսկա հատվածը հրատապ հիմնանորոգման կարիք ունի»։

«Հրապարակ». Ինչն է Աղբերք-Ճամբարակ ճանապարհահատվածի քանդվելու պատճառը