Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում
16/07/2026 16:35

Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում

Հուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։

Ողջունելով հյուրին՝ Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպական միության քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով, որ ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունն առաքելության հետ։ Սատու Կոյվուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ պետական կառույցների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ վերահաստատելով այն շարունակելու պատրաստակամությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև հետագա համագործակցությանն առնչվող հարցերի։

Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում