Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները
16/07/2026 21:26

Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ  երկրի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Խմարային հանձնարարել է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները։

«Եվգենի Խմարային հանձնարարել եմ կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները»,- գրել է Զելենսկին՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր կառավարության կազմը, այդ թվում՝ պաշտպանության նախարար Միխայիլ Ֆյոդորովին փոխելու մտադրության մասին։ Այսօր Ուկրաինայի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել Սերգեյ Կորեցկուն։

Զելենսկին Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարել է կատարել պաշտպանության նախարարի պարտականությունները