.png)
16/07/2026 19:33
Վեդիում դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարածների կալանքը երկարաձգվել է
Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով, News.am-ին հայտնել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Փաստաբանը նշել է, որ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է:
Հիշեցնենք, որ կալանավորված Արթուր Երեմյանը՝ 58, Դավիթ Այնազյանը՝ 65 տարեկան է։