.jpg)
Արքայազն Ուիլյամը պարտությունից հետո Անգլիային կոչ է անում «բարձր պահել գլուխները»
Ուելսի արքայազնը արձագանքել է Անգլիայի` Աշխարհի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությանը։
Արքայազնը «հիասթափված» է 2-1 հաշվով պարտությունից։
Քենսինգտոնյան պալատի կողմից տարածած նրա հայտարարության մեջ ասվում է. «Ձեր ցուցաբերած պայքարն ու հավատը ոգեշնչել են բոլորիս։ Գլուխներդ բարձր պահեք»։
Հիշեցնենք՝ «Մունդիալ-2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականն ու Անգլիայի ընտրանին:
Արգենտինայի հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ՝ դուրս գալով Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հետ։