.jpg)
Այսօր օձերի համաշխարհային օրն է
Հուլիսի 16-ին նշվում է Օձերի համաշխարհային օրը։
Հայաստանում տարածված է օձերի 23 տեսակ, որոնցից թունավոր են համարվում իժերի ընտանիքին պատկանող 4 տեսակ՝ Երևանյան լեռնատափաստանային իժը, Դարևսկու իժը, Հայկական կամ Ռադդեի իժը և Կովկասյան գյուրզան։
Օձերը կարևոր դեր ունեն բնության մեջ և օգտակար են մարդկանց համար, քանի որ ոչնչացնում են վնասատու միջատներին ու մկնանման կրծողներին։ Այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել և պաշտպանել օձերին՝ որպես էկոհամակարգի կարևոր մասնակիցների։