Թրամփն ուզում է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ. նամակ է հղել Կոբախիձեին
17/07/2026 20:08

Թրամփն ուզում է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ. նամակ է հղել Կոբախիձեին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղղված նամակում հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների և Վրաստանի համագործակցությունը կամրապնդվի։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի վարչապետի աշխատակազմը։

«Համագործակցելով ի շահ ինքնիշխանության, անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման, մենք կարող ենք զգալի առաջընթաց արձանագրել։ Անհամբերությամբ սպասում եմ մեր համագործակցության ամրապնդմանը, որը տեղի կունենա, եթե միասին ընթանանք դեպի ավելի անվտանգ, բարգավաճ և խաղաղ ապագա»,- Թրամփի նամակից հատված է մեջբերել Վրաստանի վարչապետի աշխատակազմը։

 

Նշվում է նաև, որ Թրամփը Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ հղած շնորհավորանքի համար։

Հիշեցնենք՝ Վրաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Վրաստանի և ԵՄ-ի հարաբերությունները անկում էին ապրել՝ Վրաստանի կողմից «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ընդունելուց հետո։

Թրամփն ուզում է խորացնել հարաբերությունները Վրաստանի հետ. նամակ է հղել Կոբախիձեին