Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. պատգամավորը՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը մրցույթի տաղավարից հեռացնելու մասին
17/07/2026 16:05

Ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. պատգամավորը՝ Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը պատկերող նկարը մրցույթի տաղավարից հեռացնելու մասին

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես-մրցույթում «Մենք ենք մեր սարերը»՝ հայտնի «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացրել է տաղավարից՝ այն որակելով «հակապետական քայլ»։

ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ ավելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել։

«Իշխանությունն ու դրա բերած բարքերը անցողիկ են, իսկ հայրենիքի գաղափարն ու դրա խորհրդանիշները հավերժ։

Հուսով եմ` տվյալ տգեղ արարքի հեղինակն այս պարզ ճշմարտությունը մի օր կգիտակցի, կհաղթահարի վախերն ու մտքի տկարությունը:

Թեմայի մանրամասներն ու ահազանգ հնչեցրած ՀԿ-ի անդրադարձը կտեղադրեմ մեկնաբանությունում»,- նշել է Աբրահամյանը։