Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով
17/07/2026 16:11

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

Դատարանը կիրառեց նաև գրավ՝ 15 միլիոն դրամի չափով։

Միևնույն ժամանակ, Վարդան Ղուկասյանին արգելվում է շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք՝ Վարդան Ղուկասյանին առաջադրվել են մի քանի մեղադրանքներ՝ կաշառք, ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչ և դատական նիստի ժամանակ հնչեցրած հայհոյանքներ։

Ղուկասյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում, համարում է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։

Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով