.jpg)
Անցած մեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
Ըստ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ առավել հաճախ արձանագրվել են տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող կամ իրավունքից զրկված անձանց կողմից մեքենա վարելու 64 դեպք, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 9 և հոգեկան ներգործության՝ 8 դեպք։
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պետական սահմանն ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք պատրաստելու և այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 3 գողություն, ինչպես նաև սպանության փորձի և համակարգչային հափշտակության մեկական դեպք։
Հայտնաբերվել է 16 հետախուզվող, իսկ զենք-զինամթերք կամավոր հանձնելու մեկ դեպք է գրանցվել։
Անցած մեկ օրում գրանցվել է 15 ավտովթար, որոնց հետևանքով 2 մարդ զոհվել է, 19-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել։