.jpg)
«Բորուսիայից»՝ «Տեներիֆե»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես փոխել է ակումբային գրանցումը: 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» տեղափոխվել է իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆե», հայտնում է armsport.am-ը՝ հղում անելով իսպանական ակումբի մամուլի ծառայությանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։
Ավելի վաղ ինսայդեր Ֆլորիան Պլենտենբերգը հայտնել էր, որ իսպանական կողմը գերմանական ակումբին վճարել է 300 հազար եվրո և նախատեսված հավելավճարները, իսկ «Բորուսիան» զգալի տոկոս կստանա Ռանոսի հնարավոր հետագա վաճառքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական Սեգունդան ներկայացնող «Տեներիֆեում»։