Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված մարմին
18/07/2026 15:44

Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված մարմին

Այսօր ՆԳՆ-ում տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանների տարածքում տղամարդու դի կա։

Տեղում, շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում իրավապահները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը պարզվում են։