Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ են վնասվել, հոսանքազրկումներ են
18/07/2026 12:42

Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ են վնասվել, հոսանքազրկումներ են

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին տեղեկացնում է.

«Հարգելի՛ բաժանորդներ, կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

Այս պահին Ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ են վնասվել, հոսանքազրկումներ են