Ադրբեջանին տված խոստումը իշխանությունը փորձելու է իրականացնել հանրաքվեի միջոցով. Արմեն Մինասյան (Տեսանյութ)
18/07/2026 17:15

Ադրբեջանին տված խոստումը իշխանությունը փորձելու է իրականացնել հանրաքվեի միջոցով. Արմեն Մինասյան (Տեսանյութ)

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է առաջիկայում հիմնավորել, թե «ժողովրդի սրտի» արդարադատությունն իրականացնելու համար իրեն հիմա էլ պետք է Սահմանադրությունը փոխել։ Դա անելու համար խորհրդարանական գործիքակազմ չունի՝ առնվազն այս կոնֆիգուրացիայով, և մնում է հանրաքվեի տարբերակը»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է քաղաքագետ Արմեն Մինասյանը։

«Վերջին ընտրությունը ցույց տվեց, որ Փաշինյանը վարչական ռեսուրսով, բռնաճնշումներով ի վիճակի է որոշակի քանակի էլեկտորատ կոնսոլիդացնել և շատ հնարավոր է, որ օրվա իշխանությունների մտքով անցնի Ադրբեջանին տված խոստումը փորձել իրականացնել հանրաքվեի միջոցով՝ հանձնելիքը հանձնել, այսպես ասած, ժողովրդի որոշմամբ։ Սրան ընդառաջ բռնաճնշումներ ավելի են սաստկանալու, ուղեկցվելու են ամենաթողություն ենթադրող շոուներով»։

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան