.jpg)
18/07/2026 13:52
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Մ-2, Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ167+600-կմ180+928-ում՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ, կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ նորոգվող ճանխպարհի երկարությունը մոտ 13,4կմ է։
Ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից է։