Սպանություն՝ Երևանում, կրակոցները հնչել են Մուրացանի փողոցում
18/07/2026 22:39

Սպանություն՝ Երևանում, կրակոցները հնչել են Մուրացանի փողոցում

Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, Մուրացան 109 հասցեում։ Կա զոհ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացու մահը արձանագրել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։  
 
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:

Սպանություն՝ Երևանում, կրակոցները հնչել են Մուրացանի փողոցում