Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել
18/07/2026 16:57

Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է, որ Ազգային տոնի ընդունելությանը հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես արձագանքել է հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում գրանցված միջադեպին՝ հաստատելով, որ միջոցառման մի շարք մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։

Դեսպանությունը  տեղեկացրել է, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը։