Դատավորը հաստատել է Հովնան Սրբազանի իրավունքների խախտումը․ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ Փաստաբան
18/07/2026 11:15

Դատավորը հաստատել է Հովնան Սրբազանի իրավունքների խախտումը․ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ Փաստաբան

Հովնան եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։

«Ստացել եմ դատավոր Անի Դանիելյանի որոշումը, որով նա հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը։

Մասնավորապես, բավարարելով բողոքը, դատարանն արձանագրել է, որ Հովնան Սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնովորման, որի արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:

Տիկին Դանիելյանը, անկասկած, շատ որակյալ արդարադատություն ունի», - գրել է Ֆանյանը։

Դատավորը հաստատել է Հովնան Սրբազանի իրավունքների խախտումը․ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման․ Փաստաբան