Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին
19/07/2026 18:04

Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն կիսվել է իր տպավորություններով՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ։

Ֆրանսիացի աստղը Մունդիալներում իր 22-րդ խաղում խփել է 22-րդ գոլը՝ այս բացառիկ ցուցանիշով շրջանցելով Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիին, որի ակտիվում կա 21 գնդակ: Գրում է Armsport.am-ը։

L’Équipe-ի հետ զրույցում Մբապեն, մասնավորապես, նշել է.

««Լեոն անընդհատ գոլեր է խփում։ Եզրափակիչում նա հաստատ աչքի կընկնի, դա հաստատ է: Ես էլ պարզապես փորձում եմ օգնել իմ թիմին գոլեր խփել։

Իհարկե, երբ աշխարհի առաջնություններում այսքան շատ ես գոլ խփում, դա քեզ նոր մակարդակի վրա է բարձրացնում: Բայց ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ վաղվա եզրափակիչում: Ժառանգության տեսանկյունից հիանալի է գիտակցել, որ դու այդպիսի խաղացողներից մեկն ես եղել։ Բայց հիմա դա այն չէ, ինչի մասին ես մտածում եմ»։

   

Մբապեն՝ ԱԱ-ների պատմության լավագույն ռմբարկու դառնալու մասին