Հուլիսի 23-ին նշվելու է Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման 20-ամյակը
20/07/2026 11:58

Հուլիսի 23-ին նշվելու է Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման 20-ամյակը

Մասյացոտնի թեմից հայտնում են, հուլիսի 23-ին նշվելու է Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման 20-ամյակը։

«Այս նվիրական օրվա առիթով՝ առավոտյան ժամը 10:00-ին, եկեղեցում կմատուցվի Ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։

Եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով՝ հընթացս Սուրբ Պատարագի՝ իր օրհնության խոսքն ու պատգամը հավատացյալներին կփոխանցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի կունենա Մատաղօրհնության կարգ, որից հետո միջոցառումը կշարունակվի հոգևոր-մշակութային գեղարվեստական ծրագրով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 23-ին նշվելու է Արևշատի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման 20-ամյակը