Երևանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք (Տեսանյութ)
20/07/2026 13:15

Երևանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք (Տեսանյութ)

Հուլիսի 15-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության և Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի համապատասխան աշխատակիցների կողմից Երևանի վարչական տարածքում կազմակերպված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, մասնավորապես` առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու, որի համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն կազմվել են թվով 10 արձանագրություններ:

«Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի հորդորում ենք քաղաքացիներին վարչական իրավախախտման դեպքեր թույլ չտալու` հաշվի առնելով, որ այն առաջացնում է իրավական հետևանքներ»,-նշված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Երևանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք (Տեսանյութ)