Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
20/07/2026 11:49

Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում

Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում:

Սպիտակի բժշկական կենտրոնում և Մասիս քաղաքի «Հայրիյան» ԲԿ-ում ներդրված սքրինինգը հնարավորություն է տալիս մարզի բոլոր հղիներին անցնել բիոքիմիական հետազոտություն և էքսպերտային սոնոգրաֆիա` պտղի բնածին խնդիրները ներարգանդային փուլում հայտնաբերելու նպատակով:

Սքրինինգն իրականացվում է պետական միջոցներով, պացիենտի համար ամբողջովին անվճար. այն ներդրված է նաև Շիրակի (Գյումրու բժշկական կենտրոն, Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոն) և Տավուշի (Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն) մարզերում:

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել ծրագիրը նաև այլ մարզերում:

Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում