.jpg)
Պատրաստվում ենք լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել, որով հերքվում է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքը. փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավայրից ՔԿ-ի Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են բերել։
Ծառուկյանի փաստաբանական թիմի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողներին ասաց, թե կոնկրետ չի նշվել՝ ինչ դրվագով են Ծառուկյանին բերել վարչություն։
«Ասել են, որ հարցաքննություն պետք է տեղի ունենա, եկել ենք լրացուցիչ հարցաքննության»,- նշեց նա։
Փաստաբանի խոսքով՝ իրենք բազմաթիվ փաստաթղթեր են ներկայացրել, որով հերքվում են Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները, պատրաստվում են լրացուցիչ փաստաթղթեր էլ ներկայացնել։
«Բայց փորձում են փաստաթղթերը չտեսնելու տալ»,- նշեց Սարգսյանը։