Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, իմ երկրին ինձնից առավել որևէ մեկը տեր չէ՝ լինի նախարար, թե վարչապետ․ Նունե Մելքումյան (Տեսանյութ)
21/07/2026 19:36

Ես զբաղվում եմ քաղաքականությամբ, իմ երկրին ինձնից առավել որևէ մեկը տեր չէ՝ լինի նախարար, թե վարչապետ․ Նունե Մելքումյան (Տեսանյութ)

«Քաղաքականությունից պետք չէ խուսափել, ճիշտ հակառակը՝ պետք է նորմալիզացնել քաղաքականությամբ զբաղվելը։  Պատահական չէ, որ պոպուլիստ առաջնորդները փորձում են հետ պահել հանրությանը քաղաքականությամբ զբաղվելուց, համոզել, որ ընտրության մասնակցելը լիովին բավարար է, և որ քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների համար է։ Մինչդեռ սեփական երկրի խնդիրների մասին խոսելը, ապագայի մասին քննարկումներն ու մտահոգությունները նույնպես քաղաքականությամբ զբաղվել է։ Ես համարում եմ, որ իմ երկրին ինձնից առավել որևէ մեկը տեր չէ՝ լինի սուպերնախարար, թե սուպերվարչապետ»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ազգային, քաղաքական թեմաների վերաբերյալ բովանդակություն ստեղծող ինֆլյուենսեր, մարկետինգի խորհրդատու Նունե Մելքումյանը։

«Հայաստանում ստեղծվել է մի իրականություն, որում կա երկու բևեռ, և դրանց միջև՝ ժողովուրդը, որի հետ որևէ մեկը չի փորձում հաղորդակցվել, այլ փորձում են դարձնել շահերի սպասարկման, նպատակների իրականացման գործիք։ Ընդդիմադիր թիմերը պետք է վերանայեն հանրության հետ հաղորդակցման ռազմավարությունը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Հեղինակ`Լիլիթ Հարությունյան