Կրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակը
21/07/2026 14:20

Կրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Wildberries ընկերության պահեստների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո ստեղծված իրավիճակը բարդ է ինչպես ընկերության, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, սակայն Ռուսաստանի կառավարությունը զբաղվում է այդ հարցով։

«Իրոք, իրավիճակը բարդ է՝ հաշվի առնելով այն վնասները, որոնք կրել են ինչպես ընկերությունը, այնպես էլ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Կառավարությունը մշտական կապի մեջ է ընկերության հետ, սակայն այս պահին թեմայի վերաբերյալ ավելին ասել հնարավոր չէ»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Կրեմլը մեկնաբանել է «Wildberries»-ի պահեստների վրա հարձակումից հետո ստեղծված իրավիճակը