.jpg)
Որ հոդվածով են մեղադրանք առաջադրել Նարեկ Կարապետյանին
Գլխավոր դատախազությունից ԶԼՄ-ներին հայտնել են՝ որ հոդվածով են մեղադրանք առաջադրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին։
«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով»,-ասել են դատախազությունից։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, իսկ նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերադարձրել է դատախազություն։