«Անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին»․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է տեղի ունեցել
22/07/2026 19:19

«Անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին»․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է տեղի ունեցել

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին»։