Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
22/07/2026 11:24

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Հուլիսի 21-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։

Մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, ովքեր մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։ Մրցաշարն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։

Եզրափակիչ մենամարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը