Էջմիածնում գողության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ
22/07/2026 13:22

Էջմիածնում գողության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 20-ին էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, գողության կասկածանքով  ձերբակալել և բաժին են տեղափոխել Ծաղկունք գյուղի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի

Պարզվել է, որ նա նույն օրը՝ ժամը 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում,  մուտքի դռան փականը կոտրելու եղանակով մտել է Արտիմետ գյուղի բնակչի՝ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող բնակարան և գողացել զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ և աշխատանքային այլ գործիքներ։

Տուժողից ընդունվել է հաղորդում։ 29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Էջմիածնում գողության կասկածանքով ձերբակալվել է 29-ամյա երիտասարդ