Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP
22/07/2026 13:13

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային էներգիայի տեխնոլոգիաների համատեղ օգտագործման համաձայնագիրը, որը կարող է թագավորությանն ապահովել ուրանի հարստացման հնարավորություններով։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը (AP)՝ վկայակոչելով երկու աղբյուրի։

Աղբյուրների տեղեկացմամբ՝ գործարքը նախատեսված է 30 տարով և կներառի ամերիկյան ընկերությունների մասնակցությունը ծրագրի մշակմանը։

Գործակալության զրուցակիցները նշել են, որ համաձայնագիրը ճանապարհ կհարթի Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման օբյեկտի ստեղծման համար՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ ուսումնասիրությունից հետո:

Ըստ աղբյուրների՝ համաձայնագիրն, ինչպես ակնկալվում է, հրապարակայնորեն կհայտարարվի հուլիսի 22-ին։

Սակայն համաձայնագիրը, որը, ինչպես սպասվում է, կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը, կարող է դժվարությունների հանդիպել օրենսդիրների շրջանում, որոնք մտավախություն ունեն, որ սաուդցիներին օգնությունն՝ իրականացնելու սեփական ուրանը հարստացնելու իրենց վաղեմի ցանկությունը, կբացի միջուկային տարածման և մրցակցության նոր փուլեր։

Ըստ աղբյուրներից մեկի՝ համաձայնագիրը չի ներառի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) լրացուցիչ արձանագրությունը, որը թույլ կտար ավելի շատ մոնիթորինգ և ստուգումներ։

Սաուդյան Արաբիան ԱԷՄԳ անդամ պետություն է։

Թրամփը հաստատել է միջուկային համաձայնագիրը, որը Սաուդյան Արաբիային թույլ կտա ուրան հարստացնել. AP