.jpg)
Աշոտ Զաքարյանը և Շալվա Շենգելիան քննարկել են համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման հնարավորությունները
Հուլիսի 21-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը ռազմական ոստիկանությունում ընդունել է Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է՝ ռազմական ոստիկանության ոլորտում փորձի փոխանակման և համագործակցության զարգացման նպատակով։
Հանդիպման ընթացքում, վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթներն ու գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։