.jpg)
Ցավալի է. Պաշտպանության փոխնախարարը` զինվորին ինքնասպանություն հասցնելու դեպքի մասին (տեսանյութ)
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքի մանրամասների մասին չի խոսում։
«Յուրաքանչյուր դեպքով նախաքննություն է իրականացվում, ձեր հարցը հղեք նախաքննական մարմնին»,- Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց Սարգսյանը։
Պաշտպանության փոխնախարարը նշեց՝ դեպքը ցավալի է։
«Բնականաբար, աշխատանքներ պետք է տարվեն»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայողի՝ հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։
Քննչական կոմիտեն այսօր հաղորդեց, որ Նարեկ Թորոսյանի մահվան դեպքով երկու զինծառայող է ձերբակալվել։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: