Գլոբալ տաքացում․ դրա վրա ազդող գործոններ
23/07/2026 11:24

Գլոբալ տաքացում․ դրա վրա ազդող գործոններ

Եղանակի տարատեսակ կանխագուշակման արդյունքների վերաբերյալ տեղեկույթի ներկայացման ժամանակ հաճախ է հնչում «Էլ Նինյո»,  «Լա Նինյան»  ու նման այլ անվանումներ։ Մեր հերթական զրույցը նվիրում ենք  դրանց։

Եթե ցանկանաք  հանրագիտարանային սահմանում գտնել, ապա  կհանդիպեք հետևյալ ձևակերպմանը՝ Էլ Նինյոն/ իսպաներեն` մանուկ/ Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերևույթային  շերտի անոմալ տաքացման և մթնոլորտային  ճնշման  տատանման գլոբալ բնական երևույթ է, որի տաք փուլը կրկնվում է 2-7 տարին մեկ անգամ ու տևում է 9-12 ամիս։

Լա Նինյան/իսպաներեն՝ աղջնակ/ ՝ Էլ Նինյոյի հարավային տատանում համակարգի սառը փուլն է ու  Էլ Նինյոյի հակապատկերն է և բնութագրվում է Խաղաղ օվկիանոսի հասարակածային  կենտրոնական և արևելյան շրջաններում  ջրի մակերևույթային  ջերմաստիճանի անոմալ նվազմամբ։

Փորձենք ներկայացնել դրանց առաջացման ֆիզիկական մեխանիզմը։ Ինչպես հայտնի է պասատ կոչվող քամիները  փչում են  արևելքից արևմոեւտք՝ Հարավային  Ամերիկայից դեպի Ասիա։ Դրանց շնորհիվ Խաղաղ օվկիանմոսի  արևմուտքում/Ավստրալիայի և Ինդոնեզիայի մոտ/ տեղի է ունենում  ջրի տաքացում։ Արևելքի՝ Պերուի ափերի մոտ, խորքային սառը ջրերը բարձրանում են  մակերևույթ ու Էլ Նինյոյի ժամանակ տեղի են ունենում ֆիզիկական երևույթների հետևյալ շղթան․

Նախ  պասատ քամիները զգալիորեն թուլանում են՝ փոխելով իրենց ուղղությունը։ Բացի դրանից տեղի է ունենում տաք ջրերի տեղաշարժ, որի շնորհիվ  Արևմուտքում կուտակված տաք ջրային զանգվածը հետ է շարժվում դեպի արևելք՝ Հարավային Ամերիկայի ափեր։ Արդյունքում՝ օվկիանոսի տաք և սառը շերտերը բաժանող  սահմանը արևելքում  խորանում է, իսկ օվկիանոսի տաքացումը փոխում է մթնոլորտային ճնշումը՝ արևելքում այն ընկնում է։ Դրա շնորհիվ  թուլանում են քամիները ու ստեղծվում է դրական հետադարձ կապ։

Իսկ ինչպես են դրանք ազդում համաշխարհային եղանակի վրա։Ա յս պրոցեսների հետևանքով  մթնոլորտ է անցնում մեծ քանակությամբ ջերմություն և խոնավություն, որի շնորհիվ առաջանում են գլոբալ օդային հոսանքներ։ Ըստ տարածաշրջանների տեղի են ունենում ազդեցությունները, մասնավորապես՝

Հարավային և կենտրոնական  Ամերիկայում՝ Պերուում, էկվադորում, ԱՄՆ-ի հարավում  առաջանում են  տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ ու սողանքներ, Ինդոնեզիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում դիտվում են երաշտներ ,անտառային հրդեհներ ու մուսոնները թուլանում են։

Պարզվում է, որ Էլ Նինյոյի շրջանում Երկրագնդի  միջին ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։ Ինչպես նշվեց Էլ Նինյոյի ժամանակ  օվկիանոսի վերին շերտում կուտակված հսկայական էներգիան արտանետվում է մթնոլորտ։ Եթե կատարենք ֆիզիկական հաշվարկներ, ընդունելով Էլ Նինյոյի ակտիվ գոտու երկարությունը մոտ 8000 կմ, լայնությունը՝ մոտ 2000 կմ, իսկ խորությունը՝ մոտ 100 մ, ապա կստանանք, որ դրա ժամանակ օվկիանոսի ջերմային էներգիայի փոփոխությունը մոտ 1022 ջոուլ է, որը ի դեպ համարժեք է  մի քանի միլիոն ատոմային ռումբերի պայթյունի գումարային էներգիային, կամ մարդկության կողմից տարվա ընթացքում օգտագործվող էներգիայի հազարապատիկին։ Այսպիսով Էլ Նինյոն օվկիանոս -մթնոլորտ  փոխազդեցության  հզոր դրսևորում է, որ ժամանակ մթնոլորտ է անցնում  մոտ 1,03 ․1022 Ջոուլ ջերմային էներգիա՝ ամբողջ մոլորակի վրա առաջացնելով եղանակային անոմալիաներ։

Լա Նինյայի ժամանակ Արևելքից արևմուտք փչող  պասատ քամիները ուժեղանում են, իսկ տաք ջրերը ավելի մեծ հոսքերով  շարժվում են դեպի Ասիա և Ավստրալիա։ Հարավային  Ամերիկայի՝ Պերուի ափերին տեղի է ունենում խորքային սառը ջրերի վեր բարձրացում։ Ի տարբերություն Էլ Նինոյի՝ Լա Նինյայի ժամանակ  Ավստրալիայում ,Ինդոնեզիայում լինում են առատ տեղումներ,հեղեղումներ, իսկ Ամերիկայի ափերին՝ չոր եղանակ։ Գլոբալ առումով  Լա Նինյան  ունի մոլորակը սառեցնող հատկություն։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գլոբալ տաքացումն տվյալ դեպքում աշխատում է որպես ուժեղարար։ Եթե նախկինում Էլ Նինյոն  պարզապես բերում էր շոգ եղանակ, ապա այժմ այն համակցում է մոլորակի ընդհանուր բարձր ջերմաստիճանի հետ՝ առաջացնելով աննախադեպ շոգեր։ Ինչ վերաբերում է Էլ Նինյոյի  կանխատեսմանը, ապա այն բավականին  բարդ գիտական գործընթաց է, որը իրականացվում է միջազգային առաջատար կենտրոնների կողմից։ Օվկիանոսի  հասարակածային  գոտում  գտնվող տասնյակ լողացող կայաններ իրական ժամանակում չափում են ջրի ջերմաստիճանը մինչև 500 մ խորության վրա, իսկ արբանյակներից չափում են օվկիանոսի մակարդակի փոփոխությունները ու արդյունքում հնարավոր է լինում Էլ Նինոյի և Լա Նինյայի ձևավորումը կանխատեսել 6-9 ամիս առաջ, ինչն էլ թույլ է տալիս պետություններին  նախապատրաստվել մարտահրավերներին։

2026 թվականի ըւնթացիկ կամխատեսումները ասում են, որ մոլորակը գտնվում է ուժեղ Էլ Նինյոյի փուլում, որը ի դեպ կարող է դառնալ պատմության մեջ ամենահզորներց մեկը։

Ըստ Համաշխարհային  օդերևութաբանական  կազմակերպության/WMO/ տվյալների՝ 2026 թվականի հուլիսին  նախորդ տարվա Լա Նինյոյի փուլը լիովին ավարտվել է ու Խաղաղ օվկիանոսի  հասարակածային ջրերը սկսել են աննախադեպ տեմպերով տաքանալ։ Մոտ 97 տոկոս  հավանականությամբ ընթացիկ Էլ Նինյոն  կշարունակվի ու կուժեղանա ողջ ընթացքով մինչև 2027 թվականի գարնան սկիզբը։ Օվկիանոսի մակերևույթային ջրերի ջերմաստիճանը արդեն իսկ գերազանցում է նորման 1,2 աստիճանով/առանձին տեղերում՝2,7 աստիճանով/։

Կան հաշվարկներ, որ այս տարվա  հոկտեմբեր-դեկտեմբերին այս երևույթը կվերածվի այսպես կոչված «Սուպե», Էլ Նինյոյի, որը մասնավորապես ազդելու է ատլանտյան փոթորիկների սեզոնի վրա։

Ի դեպ,  օդերևութաբանության  և կլիմայագիտությասն  ոլորտում «Էլ Նինյո» եզրը գործածության մեջ է սկսած 1890-ական թվականներից, իսկ «Լա նինյան» ՝ 1980-ականներից։

Կան հետազոտություններ, որոնք ենթադրում են, որ Էլ Նինյոն սպառնում է Ամազոնիային և արևադարձային անտառները կարող են կորցնել ածխաթթու գազի կլանիչ հատկությունը։ Հայտնի է, որ Ամազոնիայի անտառը մոլորակի ածխածնի ամենամեծ ցամաքային պահեստն է, որտեղ պահվում է մոտ 123 միլիարդ տոննա ածխածին։ Այսինքն ֆոտոսինթեզի  պրոցեսի շնորհիվ ծառերը կլանում են ածխաթթուն և այն  վերածում կենսազանգվածի, դրանով իսկ  դանդաղեցնելով կլիմայի փոփոխությունը։

Կամո Աթայան

Գլոբալ տաքացում․ դրա վրա ազդող գործոններ